Ռոպերթ Կարապետեանի 80 Լուսանկարները` Իսահակեանի Անուան Գրադարանում


unnamedՎԱՆԻԿ ՍԱՆԹՐԵԱՆ

Լուսանկարները ` ԳԱԳԻԿ ԳԱՍՊԱՐԵԱՆԻ

Աշուղ Աշոտ, Արաքսիա Գիւլզադեան, Օֆելիա Համբարձումեան , Յովհաննէս Պատալեան ու Ռուբէն Մաթեւոսեան , Սօս Սարգսեան, Խորէն Աբրահամեան ու Ֆրունզիկ Մկրտչեան, Գուրգէն Ջանիբեկեան ու Օլկա Գուլազեան, Մարտիրոս Սարեան ու Երուանդ Քոչար, Վարդան Աճեմեան ու Ուիլիամ Սարոյեան, Վահրամ Փափազեան , Գոհար Գասպարեան, ու Էլուիրայ Ուզունեան, Շառլ Ազնաւուր ու Պարոյր Սեւակ, Առնօ Բաբաջանեան ու Էդվարդ Միրզոյեան, Արտեմի Այվազեան ու Յոհաննես Չէքիճեան, Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս ու Ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանեան, Լուսին Ամարա ու Լիլի Չուքասըզեան եւ ուրիշ- ուրիշ անուանի մեծութիւններ: Ահա լուսանկարների այն մեծ ընտիր հաւաքածոն, որ Նիւ Եորքից հնարաւոր չափի մեծութեամբ, իր ճամպրուկներում տեղաւորել է Նիւ Եորքաբնակ Ռոպերթ Կարապետեանը, բերելով Երեւան, որպէսզի դրանք ցուցադրի հայրենակիցներին: Կոմպոզիտորների միության նագահ Ա․Սաթունցի հետ
Հայ ժողովրդի 80 մեծանուն զաւակներին նեկայացնող 80 լուսանկարներից բաղկացած ցուցադրութիւնը բացուեց Օգոստոսի 6-ին Երեւանի Աւետիք Իսահակեանի անուան կեդրոնական գրադարանում: Կատարելով բացման արարողութիւնը, գրադարանի տնօրէն, Հ.Հ. Մշակոյթի վաստակաւոր գործիչ Յասմիկ Կարապետեանը նկատեց , որ սրահում հաւաքուել է մի այնպիսի հասրակութիւն, որը գնահատում է իսկական մշակոյթի արժէքը եւ գիտէ մշակոյթն իսկական կրողին:
«Երբ ես մտայ դահլիճ, նայեցի նկարներին, դռան մօտ համրացայ․ նրանցից ինձ նայում էին մարդիկ, որոնց գերակշռող մասը այլեւս մեր կողքին չէ: Ռոպերթ Կարապետեանի զգօն աչքով, նրա գեղեցիկը նկատող, ակնթարթը գնահատող , Կէօթէի հերոսի «Կանգ առ, ակնթարթ» հոգեբանութեամբ արուած այս լուսանկարները, այո, կը համրացնեն ցանկացած դիտողի : Այս սեւ եւ ճերմակ տպագրութեամբ շատ կերպարային, շատ լուրջ, շատ ասելիք ունեցող գործերը , որոնք լուսանկարչութեան մէջ բարձրագոյն կատարելութեամբ են կերտուած, բարձրագոյն արուեստ են ներկայացնում», ասաց նա, լուսանկարչին պարգեւատրելով գրադարանի պատուոգրով:Տիգրան Ռշտունի
Արուեստագէտ, գեղանկարիչ եւ լուսանկարիչ Ռոպերթ Կարապետեանի կեանքը եւ գործը ներկայացրեց լրագրող «Հայաստանի Հանրապետութիւն» թերթի մշակութային հարցերով մեկնաբան Վանիկ Սանթրեանը, ում ծանօթ է լուսանկարների բոլոր հերոսների ժամանակաշրջանը: Նա ցուցահանդէսն անուանեց անցեալ դարի երկրորդ կէսի հայ մշակոյթի փառաւոր էջագրութիւն, եւ դժուար թէ մէկ այլ լուսանկարիչ կարող է պարծենալ, թէ ունի այսպիսի ցուցահանդէսային «աւար» կամ անգամ դրա մի զգալի մասը: Բանախօսը դա բացատրեց այն հանգամանքով, որ դեռեւս պատանի տարիքից է Կարապետեանը` երեւանցի տղան, հրապուրուել լուսանկարչութեամբ, մշտապէս «ֆիքսելով» իր շրջապատի երեւելիներին: Երեւանում նա թատերական խմբակ է յաճախել, սովորել Չարենցի անաւան դպրոցում, գեղարուեստական – թատերական հիմնարկում ուսանել Արմէն Գուլակեանի, Վաւիկ Վարդանեանի եւ Վարդան Աճէմեանի գլխաւորութեամբ, երկար տարիներ աշխատել է հայկական հեռատեսիլի կայանում, ժապաւէններ բեմադրել: Երկու տասնամեակ առաջ կեցավայրը փոխել` ընտանիքով բնակութեան է մեկնել Նիւ Եորք: «Սակայն այս մեկնումից յետոյ նա բոլորովին չի փոխուել, մնացել է նոյն Երեւանցին, նոյնիսկ Ա.Մ.Ն.-ի քաղաքցիութիւն չունի մինչեւ այժմ: Նա ապրում է այնպէս, ինչպէս սիրում էր ասել Մոսկուաբնակ Առնօ Պպաբաճանեանը․«Մոսկուայում բնակւում եմ, Երեւանում ապրում», կամ ` այնպէս, ինչպէս մէկ անգամ ասել է ներկայումս Գանատայում բնակուող քանդակագործ Արթօ Չաքմաքչեանը․«Ես հայենիքս չեմ փոխել, արուեստանոցս եմ փոխել»: Դրա վկայութիւնն է տարեկան մէկ անգամ հայրենիյքում յայտնուելը, որի արդիւնքում ստեղծւում է հայրենական մի ամբողջական ցուցահանդէս, որը նախ ցուցադրում է Երեւանում, ապա այն քօղնում մեզանում, դրա միւս օրինակներն էլ ցուցադրում Նիւ Եորքում եւ Ա.Մ.Ն.-ի այլ քաղաքներում» – ասաց նա :Հարազատների հետ
Փոխանցելով Հ.Հ. Սփիւռքի նախարարութեան եւ անձամբ նախարարի շնորհաւորանքը, նախարարութեան պաշտօնեայ Սեյրանուհի Գեղամեանը ասաց, որ այս լուսանկարչութիւնը արուեստ է ազնուագոյն արուեստի տեսակ: «Այս լուսանկարներից իւրաքանչիւրը մի մեծ հատոր գիրք է, այսինքը` վարպետն ստեղծել է այսքան հարուստ գրականութիւն, եւ մեզանից իւրաքանչիւրը , ով կ՚ուզենայ գրել գիրք այս մեծերի մասին, անպայման կ՚ուզենայ , որ իր գիրքը զարդարեն այս լուսանկարները»,-ասաց նա: Հրանդ Մարգարյան
Իրերի բերումով Երեւանում գտնուող ամերիկահայ անուանի դրամատուրք, դոկտ. Հրանդ Մարգարեանը (Նիւ Եորք), գնահատելով ,,արուեստագէտի պահն ընտրող տաղանդը,, շեշտեց Ռոպերթ Կարապետեանի պարտաճանանչութիւնը Նիւ Եորքի հայ համայնքի աշխատանքները հայաստանեան մամուլում լուսաբանելու հայրենիք – սփիւռք կապերին ծառայելու գործում :
Լուսանկարչին ողջունեցին նաեւ հայկական հեռուստատեսութեան առաջին հաղորդավարուհի, Հ.Հ. ժողվրդական արտիստուհի Նառա Շլեպչեանը, գրող Յովհաննէս Պապիկեանը, արուեստի վաստակաւոր գործիչ, փրոֆէսէօր` Մայիս Ռաֆայէլեանը, բեմադրիչ Արսէն Ասլանեանը: Ցուցադրութեանը ներկայ էին նաեւ` Հայաստանի յօրինողների միութեան նախագահ Արամ Սաթեանը, Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմիկան թատրոնի գեղարուեստական ղեկավար, արուեստի վաստակաւոր գործիչ` Արմէն Էլբակեանը, գրողներ` Դաւիթ Սարգսեանը , Վրէժ Սարուխանեանը, Ճանանչուած հեռուստահաղորդավարներ` Այտա Ներսիսեանը եւ Գրիգոր Յարութիւնեանը, բեմադրիչ Գայանէ Առաքելեանը եւ ուրիշները :unnamed (3)
Ռոպերթ Կարապետեանին ողջունեց եւ «Տարուայ լաւագոյն լուսանկարիչ» մրցանակը յանձնեց «Գրաշխարհ» թերթի գլխաւոր խմբագիր Տիգրան Ռշտունին :
Շնորհակալութիւն յայտնելով ցուցահանդէսն այսպէս ջերմօրէն ընդունելու համար, որը նուիրուած է հեղինակի ծննդեան 80 եւ գործունէութեան 60-ամեակներուն եւ Հայաստանի անկախութեան 25-ամեակին:
Օգոստոսի 12-ին, ցուցահանդէսի փակման օրը Կարապետեանի երեք աշխատանքները` Պարոյր Սեւակի, Ուիլիամ Սարոյեանի եւ Սիլուայ Կ՚ապուտիկեանի դիմանկարները նուիրուեցին գրադարանին եւ անմիջապէս ունեցան մշտական ցուցսդրութիւն : Իր սովորութեան համաձայն Ռոպերթ Կարապետեանը յիսուն լուսանկար նուիրեց իրենց հասցէատէրերին :

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*