ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՎԱՐՊԵՏԸ՝ ՊՕՂՈՍ ՊՕՂՈՍԵԱՆ

r8.png p13a

ՌՈՊԵՐԹ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

2011-ին, Երեւանի »Փարիզ« սրճարանում բացուեց Պօղոս Պօղոսեանի Յոբելեանական ցուցահանդէսը նուիրուած ծննդեան 70-ամեակին : Այդ օրը Հ.Հ. Մշակոյթի նախարարութիւնը, անուանի լուսանկարի վարպետ Պօղոս Պօղոսեանին պարգեւատրեց նախարարութեան ոսկեայ մետալով :

Պօղոս Պօղոսեանը ամուսնացած է , ունի կին, երեք աղջիկ եւ չորս թոռ :
Իմ զրոյցակիցն է Երեւանի ճանանչուած լուսանկարի վարպետ՝ Պօղոս Պօղոսեանը.-

Հ- Ձեր ընտանիքի մասին տեղեկութիւննե՞ր:r7
Պ- Պօղոսեանների գերդաստանի բոլոր անդամները 1913-ին Թուրքիայից գաղթել են Հայաստան: Այստեղ էլ իմ հայրս ու մայրս ծանօթացել են, եւ ամուսնացել: Դեռ նոր էր սկսուել Մեծ Հայրենականը, երբ ես ծնուեցի` դա 1941 թուականն էր : Սովորել եւ աւարտել եմ Երեւանի Նար- Դոսի անուան դպրոցը
Հ- Երբուանից էք հրապուրուել լուսանկարչութեամբ:
Պ- Լուսանկարչութեամբ ես հրապուրուել եմ դեռ մանկուց: Ամէն անգամ երբ որեւէ մէկի ձեռքին լուսանկարչական խցիկ էի տեսնում, գնում ու կանգնում էի դրանց կողքին եւ նայում էի թէ ինչպէս են նկարում : Մայրս էլ նկատում, որ ես շատ եմ հետաքրքրւում գործիքով , իր ստացած թոշակից գումար է յատկացնում եւ ինձ համար գնում է »Սմենայ» տիպի լուսանկարչական խցիկ: Դա իմ ամենաերջանիկ օրերից մէկն էր , որ ես իմ ձեռքը վերցրեցի այդ փոքրիկ գործիքը:
Դրանից յետոյ ես ընդունուեցի Երեւանի պիոնէր-դպրոցականների պալատի լուսանկարչական խմբակը, որի ղեկավարն էր Քաջիկ Սեւանցեանը: Լինելով հմուտ մասնագէտ, իր ամբողջ գիտելիքները փոխանցում էր խմբակի սաներին: Մէկ տարի անցնելուց յետոյ Երեւանում բացուեց դպրոցական լուսանկարիչների ցուցահանդէս, որին մասնակցեցի նաեւ ես` արժանանալով առաջին կարգի մրցանակի` նուիրելով ինձ »Ֆետ« մակնիշի լուսանկարչական խցիկ:
Հ- Որպէս լուսանկարիչ թղթակից, որտեղ էք աշխատել:
Պ- Դեռ լուսանկարչական խմբակը չաւարտած ես սկսեցի աշխատել »Ռեյայ Թազայ« ( Նոր Ուղղի ) քրտական թերթում : 1961-ին, ես պաշտօնապէս, որպէս նկարիչ-թղթակից սկսեցի աշխատել »Կոմսոմոլեց« թերթում , իսկ 1965-ին ես ընդունուեցի »Հայրենիքի Ձայն« նորաբաց շաբաթաթերթում, որի գլխաւոր խմբագիրն էր անուանի բանաստեղծ Վահագն Դաւթեանը: Երբ իմ լուսանկարներն տեսաւ, ասաց, որ միայն դու պէտք է լինես մեր թերթի լուսանկարիչը :
Հ- Իսկ այժմ խնդրում եմ պատմիր Ուիլիամ Սարոյեանի մասին ․…r6
Պ- Դա 1976-ին գլխաւոր խմբագիր Վահագն Դաւթեանը ինձ կանչեց իր մօտ եւ ասաց .- »Երեւան է ժամանելու ամերիկահայ անուանի գրող Ուիլիամ Սարոյեանը, եւ դու պէտք ամէն օր լինես մեր հետ«…Դա ի հարկէ ինձ համար մեծ երջանկութիւն էր:
․․․Առաջին լուսանկարները Սարոյեանը նայեց եւ մի կողմ դրեց .- ասելով ,,Ասիկայ ես չեմ․․․բայց ես չվհատուեցի սկսեցի աւելի եռանդով լուսանկարել: Այդ օրը մենք գնում էինք Էջմիածին: Խաղողի այգիների կողքով անցնելիս Սարոյեանը վարորդին ասաց .- »Կանգնեցրու մեքենան, ես պիտի խաղող գողնամ… ոչ մէկը հետս չգայ«…Բայց ես իրենից յետոյ իջայ եւ այդ պահերը լուսանկարեցի, որից յետոյ մենք գնացինք Վեհափառի մօտ :
Հ- Ձեր բոլոր հանդիպուների ժամանակ ինչքան էք լուսանկարել․․․
Պ- Երեւի հազարից աւելի․․․․
Ուիլիամ Սարոյեանի ծննդեան 100-ամեակի առիթով` 2008-ին Ֆրեզնոյում տպագրուեց »Ուիլիըմ Սարոյեան« գիրք- ալպոմը, որտեղ տպագրուել ճիշտ հարիւր լուսանկար :
Հ- Պօղոս Պօղոսեանը Երեւանի գրեթէ առաջին լուսանկարիչներից է,
որը սկսեց զբաղուել գունաւոր լուսանկարչութեամբ ․․․
Պ- Ես կ՚ասէի, որ դա մի տաժանակիր աշխատանք էր : Պատկերացնում էք փորձնական մի լուսանկար ստանալու համար, մթութեան մէջ պէտք աշխատէիր մէկ ժամ : Այդ ժամանակ ես սկսեցի համագործակցել »Աւանկարտ« թերթի յայտնի լուսանկարիչ Վարազզդատ Սեւոյեանի հետ, եւ երկար քրտնաջան աշխատանքից յետոյ մենք հասանք մի արդիւնքի, որը գոհացուցիչ էր` մէկ ժամուայ տեւողութիւնը մենք դարձրեցինք 15 րոպէի:
Հ- Այժմ խնդրում եմ պատմիր ,, Էջմիածնի գանձերը,, գիրք ալպոմի մասին ․․․r5
Պ- Նախ ասեմ , որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգէն Առաջինի հրաւէրով, ես սկսեցի նկարահանումները ` 1981-ին եւ այն աւարտեցի 1984-ին: Լուսանկարեցի մօտ 900 լուսապատկեր, որից գիրք-ալպոմում տպագրուեց` 600 լուսանկար: Այն ընդունուեց ժողովրդի կողմից եւ կարճ ժամանակում հրատարակուած գրքերը սպառուեցին : Այնուհետեւ նոյն տպաքանակով տպագրուեց »Հայկական Գորգեր« գիրք ալպոմը , իսկ Ալէք Մանուկեանի պատուէրով տպագրուեց »Գանձարան« ալպոմը : Վեջերս տպագրուեց նաեւ մեր ճարտարապետներից ` Ռաֆայէլ Իսրայէլեանին նուիրուած գիրք ալպոմը, որը նոյնպէս շատ լաւ արձագանգ գտաւ:
Այժմ աշխատում եմ »Քանդակը ճարտարապետութեան մէջ« թեմայով : Աշխատում եմ նաեւ »Մեծամօրի հնագիտական թանգարանի« նիւթերի վրայ` որից պէտք է ստացուի հրաշալի ալպոմ:
Հ- Վերջին հարցս` դու ծանօթ էիր Թուրքիոյ ամենայայտնի լուսանկարիչ Արա Կիւլերի հետ, որ ազգութեամբ հայ է․․․
Պ- Արա Կիւլերի մասին ես վաղուց լսել էի` նա հռչակաւոր լուսանկարիչ է: Իմ առաջին ծանօթութիւնս Մեծ Վարպետի հետ եղել է Երեւանում` 1976-ին: Ծանօթանալուց յետոյ մենք շատ մտերմացանք եւ 20 օր անընդմէջ իմ ինքնաշարժով շրջեցինք գրեթէ ամբողջ Հայաստանով Մեր երկրորդ հանդիպումը կայացաւ 1978-ին, իսկ երրորդը ` 2013-ին, կրկին Երեւանում :

Յ.Գ.- Սիրելի Պօղոս, ի սրտէ շնորհաւորում եմ քեզ, քո անցած փառայեղ ստեղծագործական ուղղու առիթով, ցանկանալով առողջութիւն եւ երկար տարիների կեանք, եւ ստեղծագործական նորանոր յաջողութիւններ :
Քո վաղեմի բարեկամ եւ ընկեր` ֆօթօ-լագրող

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*