Վերջին:

ՕՏԱՐԻ ՀԱՅԵԱՑՔ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ

ԶԱՌԱ ՍԱՐԳՍԵԱՆ

2009 թուական, Մարտ: Հանգամանքների բերումով, երկար բարակ ճանապարհորդու-թիւններից յետոյ, յայտնուեցի Մոսկուայում: Ժամանակները, մեր ռազմավարական դաշնակից համարուող պետութեան համար, բաւականին ծանր են: Այս մասին են վկա-յում ‘ համընդհանուր համաշխարհայնացման բնագաւառէն ներս, օրէ օր, խորացող ռուսական օտարացումը, հարբեցողութեամբ եւ թմրամոլութեամբ տառապող երիտասարդ-ների թուի կտրուկ աճն ու գործազրկութեան հետ աւելացող յանցագործութիւնները: Վերջին տարիներին, Փութինի ստեղծած, կայուն տնտեսական աճի պատրանքն անէացել է, խարխլելով իշխանութեան հիմքերը: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, յանկարծ, բացեց ռուս ժողովրդի մի մասի աչքերը, եւ նրանք մի մասը, տեսան, որ վեր-ջին տարիների նուաճումներն խաբկանք են, իսկ Նիւ Եորքեան ոճով կառուցուող Մոսկ-ուան  աչքկապոց:

Երկրում հաստատուած կայուն երկիշխանութիւնը, վերջնականապէս յուսահատեց-նող է, քանի որ, ոչ մի տրամաբանութեան չի ենթարկւում, ու անհասկանալի է, թէ ո՞վ եւ ու՞ր է առաջնորդում երկիրը:
Համընդհանուր շփոթութեան եւ վախի մթնոլորտում, բոլորը ճշմարտութիւն են ուզում: Ճշմարտութիւն ասողներն իրենց սպասել չտուեցին: Անորոշութեան այս օրերում, նոր հետաքրքրութեան ալիք է առաջացել »էխոյ Մոսկուի« ձայնասփիւռի կայանի շուրջ, որն ամէն օր, ամէն ժամ ժողովրդին իբր ճշմարտութիւնն է ասում: Նրանց Ճշմարտութիւնը նոյնքան միակողմանի է, որքան կառավարութեան պնդումները, թէ ոչինչ չի պատահել:

Ռուսաստանը, երբեք, աչքի չի ընկել խօսքի ազատութեամբ, ինչի հերթական ապա-ցոյցն եղաւ, Աննա Փոլիթքովսքայայի սպանութեան գործով դատավարութեան խայտա-ռակ աւարտը, երբ մարդասպանները դատարանի դահլիճից ազատ արձակուեցին, բա-ւարար ապացոյցների բացակայութեան պատճառով: Ասել է թէ, սպանութեան պահին ձեռքներից չէին բռնել‘ ուրեմն անմեղ են:

Կտրուկ յայտարարութիւններով եւ բարձրակարգ լրագրողական հմտութիւններով օժտուած այս կայանի »զոհ«-ունկնդիր են դառնում ամենատարբեր տարիքի եւ հե-տաքրքրութիւնների տէր մարդիկ: Ու թէեւ 21-րդ դարում ենք եւ ընտրութեան ազատու-թեան պայմաններում, սեփական անձը զոհ համարելը նման է միամտութեան, թոյլ տուէք սեփական անձս հէնց այդպէս բնորոշել: Ինչու՞…

Արդէն մէկ ամիս է ինչ այստեղ եմ, արեւի երես չեմ տեսել: Հայի համար արեւ չտեսնե-լը՝ մահ է, հոգու դանդաղ մահ, երբ ամէն օր մի քիչ մեռնում ես… Բազմաքիլոմեթրանոց ինքնախցանման մէջ վատնած կեանքիս ժամերը թեթեւացնելու համար միացրեցի այս ձայնասփիւռը: »Էխոյ Մոսկուի« ձայնասփիւռի կայանով ինչպէս միշտ լրագրողական զրոյց էր: Խօսակցութիւնը հետաքրքրեց ինձ‘ Հայաստանի մասին էր: Լրագրողուհին, լուրջ կասկածի տակ էր դնում Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործըն-կերութիւնը, առաջ բերելով բաւական անհեթեթ հարցադրումներ: Դրանց շարքը ապշե-ցուցիչ էր »Ինչու՞ է Ռուսաստանը օգնել Հայաստանի վերազինմանը, անհատոյց տրա-մադրելով ութ հարիւր հազար ԱՄՆ տոլար արժողութեամբ զէնք«:

»Կÿարժէր արդեօ՞ք, Հայաստանին հաճոյանալու համար, Ատրպէյճանի հետ յարաբե-րութիւնները փճացնել«:

»Ի՞նչ է տալու մեզ Հայաստանը«:

Աւելորդ չնշել, որ այս հարցը գտնւում էր, այլ հարցերի շարքում, որոնցից են »Ինչու՞ Ռուսաստանը ներեց Ուքրայինային բնական կազի դիմաց ունեցած պարտքերը«, »Ինչու՞ Վրաստանի հետ յարաբերութիւններում աւելի կոշտ դիրքորոշում չի ցուցաբերում«, »Ին-չու՞ է աջակցում Եուլիա Թիմոշենքոյին«, »Ինչու է շարունակում դիւանագիտական յա-րաբերութիւնները Լաթվիոյ,  Լիթվանիոյ եւ Էսթոնիոյ հետ«, »Ինչու՞ է վատնում, սեփա-կան ժողովրդի ապահովութեան համար տնտեսած գումարները, անշնորհակալ հարե-ւան պետութիւններին օգնելու համար« եւ այլն: Հայաստանի անունն, այս երկրների շարքում, թուելն արդէն իսկ աններելի վիրաւորանք է: Մէջս ուժեղ զայրոյթ արթնացաւ, վերցրեցի հեռախօսը եւ սկսեցի զանգել, ուզում էի ուղիղ եթեր միանալ:

Վերջերս Անկախ Պետութիւնների Հասարակապետութիւնների երկրներում անցկաց-ուեց, բաւական լուրջ ընկերային հարցում: Արդիւնքում, պարզուեց, որ Հայաստանի բնակիչների մեծամասնութիւնը Ռուսաստանը համարում է ռազմավարական դաշնա-կից իսկ ռուս ժողովրդին  բարեկամ: Ի դէպ, նախկին ԽՍՀՄ տասնհինգ հանրապետու-թիւններից, ընդամէնը երեքում է նման արդիւնք գրանցուել  Պելառուսում, Ղազախստա-նում եւ Հայաստանում: Այս երկրների բարեացակամ վերաբերմունքը դատարկ խօսք չէ, ոչ էլ սոսկ վիճակագրութիւն, այն բազմիցս ապացուցուել է ամենատարբեր իրավիճակ-ներում:

Բոլորի փոխարէն փաստաբանութիւն անել չեմ ուզում, Հայաստանի օրինակը բաւա-կան է: Հայերիս յիշողութեան մէջ դեռ թարմ է« գոյք պարտքի դիմացէ միջպետական հա-մաձայնագիրը: Համաձայն որի, մեր երկրի կարեւորագոյն, ռազմավարական նշանա-կութեան օբյեկտները փոխանցուեցին ռուսական մասնաւոր կամ պետական ընկերու-թիւններին: Սրա արդիւնքում, ունենք այն ինչ ունենք եւ արդէն չունենք այն, ինչ տուե-ցինք օտարին սեփականութիւն: Ի հարկէ, ռուս ժողովրդի ստուար մասը այս մասին ոչինչ չգիտի: Դրա հիմնական պատճառն այն է, որ ծրագրի շրջանակներում, Ռուսաս-տանին փոխանցած գոյքը սեփականութեան է անցել ոչ թէ պետութեանը, այլ մի քանի պետական գործիչների կանանց կամ նրանց մօտիկ կանգնած յաջողակ գործարարնե-րին: Ասել է, թէ Հայաստանի Հանրապետութիւնը Ռուսաստանի Դաշնութեանը պաշտօ-նապէս ոչինչ էլ չի տուել: Պարզապէս հնարաւորութիւն է ընձեռել սեփականաշնորհելու ռուսական մասնաւոր ընկերութիւններին մեր երկրի ռազմավարական նշանակութեան գործերը: Հետեւանքները տարիներ անց առաւել զգալի կը դառնան… երբ մի օր տես-նենք, որ հզօր Հայաստանին ելեկտրականութիւն եւ կազ է մատակարարում ինչ որ օտար կասկածելի մասնաւոր ընկերութիւն: Բայց ուզում եմ հաւատալ, որ երբ Հզօր Հա-յաստանը իրականութիւն դառնայ, անցեալից մնացած խնդիրների լուծման համար ուժ կը գտնենք:

Ձայնասփիւռի կայանի հեռախօսահամարը հաւաքելով, մտքումս շարադրում էի ասելիքս: Վերջապէս լսեցի երկար սպասուած ազդանշանները, հիմա եթեր կը միանամ: Ուղիղ եթերում, հաղորդավարուհին յայտնեց, որ զանգ ունեն, բաաաա¯յց այլեւս հեռախօ-սազանգեր չեն կարող ընդունել, քանի որ հաղորդումն աւար2009 թուական, Մարտ: Հանգամանքների բերումով, երկար բարակ ճանապարհորդութիւններից յետոյ, յայտ-նուեցի Մոսկուայում: Ժամանակները, մեր ռազմավարական դաշնակից համարուող պետութեան համար, բաւականին ծանր են: Այս մասին են վկայում ‘ համընդհանուր համաշխարհայնացման բնագաւառէն ներս, օրէ օր, խորացող ռուսական օտարացումը, հարբեցողութեամբ եւ թմրամոլութեամբ տառապող երիտասարդների թուի կտրուկ աճն ու գործազրկութեան հետ աւելացող յանցագործութիւնները: Վերջին տարիներին, Փու-թինի ստեղծած, կայուն տնտեսական աճի պատրանքն անէացել է, խարխլելով իշխա-նութեան հիմքերը: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, յանկարծ, բացեց ռուս ժողովրդի մի մասի աչքերը, եւ նրանք մի մասը, տեսան, որ վերջին տարիների նուա-ճումներն խաբկանք են, իսկ Նիւ Եորքեան ոճով կառուցուող Մոսկուան  աչքկապոց:

Երկրում հաստատուած կայուն երկիշխանութիւնը, վերջնականապէս յուսահատեց-նող է, քանի որ, ոչ մի տրամաբանութեան չի ենթարկւում, ու անհասկանալի է, թէ ո՞վ եւ ու՞ր է առաջնորդում երկիրը:

Leave a comment

Your email address will not be published.

*